Արտառոց դեպք՝ Արարատում․ դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ 14-ամյա երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․ Ա․-ն և 6-րդ դասարանի աշակերտ 11-ամյա Ա․ Կ․-ն դասամիջոցին դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ միմյանց հրել են, ինչի հետևանքով Մ․ Ա․-ն գետնին է ընկել և հնարավոր է աջ դաստակի շրջանում վնասվածք ստացած լինի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզել են, որ այդ օրը ժամը 13։15-ի սահմաններում դասամիջոցին դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ Մ․ Ա․-ն սայթաքել և վայր է ընկել, աջ դաստակի հատվածը հարվածել է գետնին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք և նրան խաղալու ժամանակ ո՛չ հարվածել են, ո՛չ հրել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․ Ա․-ն հետազոտվել է «Արարատ» բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



