Անկարգություններ Թուրինում․ անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից է վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի հյուսիսում՝ Թուրինում, ձախ ուժերի մշակութային կենտրոնի փակման դեմ անցկացված բողոքի ցույցի ժամանակ անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից էվնասվածք ստացել, հայտնել են իշխանությունները կիրակի օրը, տեղեկացնում է dpa international-ը։
Շաբաթ օրը ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ընթացքում ձերբակալվել է տասը մարդ։ Երկու անձի նկատմամբ կալանման օրդեր է տրվել։ Ցույցերը ուղղված էին «Ասկատասունա» մշակութային կենտրոնի փակման դեմ, որը տասնամյակներ շարունակ եղել է Թուրինի ձախ գործիչների հանդիպման վայրը։
Շենքը փակվել էր Ծննդյան տոներից քիչ առաջ։ Շաբաթ օրը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ցույցին մասնակցել է շուրջ 15 000 մարդ։ Ցուցարարները նաև բազմաթիվ պաղեստինյան դրոշներ են պարզել։ Ի վերջո, սկսվել են անկարգությունները։
Ցուցարարները ոստիկանների վրա քարեր, հրկիզվող նյութով շշեր և այլ առարկաներ են նետել, այրել են աղբամանները։ Բռնկվել է նաև ոստիկանության ֆուրգոնը։ Անվտանգության ուժերը պատասխանել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ՝ ամբոխը ցրելու համար։ Ցուցարարներից մեկը գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված մարդիկ հարվածում գետնին ընկած ոստիկանին, այդ թվում՝ մուրճով։ Իշխանությունների տվյալներով, 29-ամյա ոստիկանը ստացել է ծանր վնասվածքներ, սակայն նրա վիճակը կրիտիկական չէ։
Իտալիայի կառավարությունը դատապարտել է անկարգությունները՝ դրանք անվանելով «հարձակում պետության վրա», իսկ վարչապետ Ջորջիա Մելոնին ցուցարարներին մեղադրել է սպանության փորձի մեջ։



