Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է ընդունել իրեն ուղղված բազմաթիվ հարվածները, բայց չի ընկրկում։ Այսպիսին է փորձագիտական հանրույթի տեսակետը Եկեղեցու շուրջ տեղի ունեցողի մասին։ Այո, չի ընկրկում, բայց իր ռեսուրսները շատ հաճախ ծախսում է այս կամ այն պաշտոնյայի հիմնազուրկ հայտարարությունները մեկնաբանելու, զրպարտություններին արձագանքելու վրա։ Իսկ գուցե նպատակն էլ Եկեղեցու՝ ոչ անսպառ ռեսուրսները թուլացնե՞լն է։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ ակնհայտ է, որ իրավիճակը ողբերգական է: «Որքան էլ շատ գործողություններ մեզ մոտ զավեշտի զգացում կամ ծիծաղ կարող են առաջացնել, սակայն ողբերգական է այն իմաստով, որ հայ ժողովրդի՝ առանց այն էլ սասանված միասնականությունն էլ ավելի է խարխլվում, բաժանարար գծերը շատանում են, ներազգային ատելության նոր առիթներ են ստեղծվում, որը շատ վտանգավոր է առաջիկայում սպասվելիք լուրջ պրոբլեմների, ռազմական զարգացումների ֆոնին։ Տեսնում ենք, որ մութ ամպեր են կուտակվում մեր տարածաշրջանի վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի հետ շատ լուրջ բախման, պատերազմի շեմին է գտնվում, և այդ ամենն իր բացասական ազդեցությունը թողնելու է մեր անվտանգության վրա։ Իսկ դրան ընդառաջ տեսնում ենք հայ ժողովրդի խարխլված միասնականությունն առավել ջլատելու, հայ ժողովրդին առավել մասնատելու նպատակաուղղված քայլեր երկրի իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ հակառակը պետք է տեղի ունենար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Նկատում է՝ տեսնելով, որ իր արշավը Եկեղեցու դեմ հանրային աջակցություն չի ստանում, Փաշինյանը դիմում է ամենաանթույլատրելի մեթոդներին և օգտագործում է իր ձեռքի տակ գտնվող բոլոր զենքերը, բայց այդ ամենն՝ ապօրինի ձևերով։ «Մասնավորապես, ուզում եմ կանգ առնել Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու գործողությունների վրա։ Կալանքի երկարացման միջնորդությունը չի մակագրվում Շենգավիթի դատարանին, այնինչ պետք է մակագրվեր, Շենգավիթի դատարանից տեղափոխում են Նոր Նորքի դատարան, հետո ուրիշ դատավորի են միջնորդությունը մակագրում, հետո մակագրումը հետ կանչում և այլն։ Ակնհայտ ձևով տեսնում ենք քաղաքական պատվերով, հարկադրանքով կարված գործողություններ։ Նաև ականատեսը եղանք, որ Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ քրեական գործեր են հարուցվում Վեհափառ Հայրապետի, եկեղեցականների դեմ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Սա կոպտագույն միջամտություն է Եկեղեցու, կրոնական կազմակերպության գործերին, կոպտագույն խախտում է, և այս ամենն անարձագանք է մնում միջազգային հանրության կողմից։ Ցավոք, ներքին քաղաքական դաշտում էլ հնարավորություն չի ստեղծվում գեներացնել այնպիսի աղմուկ, շարժում, որ գոնե դրսից համարժեք արձագանքներ լինեին»,- նշում է մեր զրուցակիցը։ Եկեղեցու դեմ պատերազմող իշխանությունն իր խոսքերով խաղաղություն է բերել տարածաշրջան այն պարագայում, երբ աշխարհը փոթորկվում է պատերազմներից ու ռազմական բախումներից, այն դեպքում, երբ Հայաստանի հարավային հարևան Իրանը կանգնած է ԱՄՆ-ի հետ պատերազմի շեմին, երբ արևել յան և արևմտյան հարևանները, մեղմ ասած, շարունակում են հավակնություններ ունենալ մեր երկրի նկատմամբ։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանը կորցրել է իր գլխավոր դարպասը, թիկունքը՝ Արցախը։ Այս իրավիճակում, թեկուզ տեսականորեն հնարավո՞ր է խոսել խաղաղության մասին, թե՞ սա հերթական պոպուլիստական հայտարարություններից մեկն է, որը գետնի վրա որևէ արժեք չունի։ Ընդ որում, ակնհայտ է, որ հենց «խաղաղությունն» է դառնալու իշխող ուժի խաղաթուղթն առաջիկա ընտրություններում։

Սողոմոնյանը համոզված է՝ այս քաղաքականությունը խաղաղության մասին չէ։ «Այս քաղաքականության մեջ խաղաղություն բառը պարզապես օգտագործվում է նախընտրական նպատակներով։ Հնարավոր է՝ Փաշինյանին մի քանի ամիս այդ հնարավորությունը տրվում է, գուցե նրան հավաստիացրել են, որ մի քանի ամիս իրեն ձեռք չեն տա, ոչ մի խնդիր չեն ստեղծի իր համար, և այդ ամիսները նա կօգտագործի հենց խաղաղության լոզունգով իշխանության գալու համար՝ ժողովրդին շարունակ խաբելով, որ ինքը խաղաղություն է բերելու։ Իսկ դա ապացուցելիս նա պարզապես կվկայակոչի՝ տեսեք, սահմանին հանգիստ է, բախումներ տեղի չեն ունենում, վերջ, ես բերել եմ խաղաղություն։ Երկու տարբերակ կա իրադարձությունները դիտարկելու։ Եթե դրանց նայում ենք միայն բնազդներով, զգայարաններով, այսինքն՝ չենք տեսնում կրակոց կամ չենք լսում պայթյուն, ուրեմն դա նշանակում է խաղաղություն։ Բայց մարդուն, բացի զգայարաններից, նաև խելք, բանականություն է տրված, որպեսզի նա իրադարձություններին ոչ միայն զգայարաններով մոտենա, այլ նաև վերլուծելով, խելքով։ Երբ խելքով ենք մոտենում այս իրադարձություններին, տեսնում ենք, որ խաղաղության շանսեր գոյություն չունեն այսպիսի քաղաքականության պայմաններում, երբ ներքին դաշտն ամբողջությամբ պառակտված է, բարոյալքված, տիրում է ներազգային ատելություն, տեղեկատվական անվտանգության ապահովման տարրական միջոցառումներ չեն կատարվում, երբ ժամկետային զինվորական ծառայությունը կրճատվում է, երբ թշնամուդ ռազմական ծախսերի աճին զուգահեռ քո ռազմական ծախսերը կրճատվում են, երբ նշանակալի ներդրումներ չեն կատարվում ռազմական արդյունաբերությունը կտրուկ զարգացնելու ուղղությամբ, երբ, որպես երկիր, փաստացի չունես դաշնակից, որը սպառնալիքի դեպքում մեծ պետությունների և քո միջև կարող է միջնորդի դեր կատարել։ Երբ հաշվի ենք առնում այս ամենը, ինչպես նաև հարևան երկրների հռետորաբանությունը, թե նրանք Հայաստանի հետ կապված ինչ պլանների, պահանջների մասին են խոսում, հասկանալի է դառնում, որ այդ խաղաղություն կոչվածը որևէ մեկը չի կարող ուղղակի երաշխավորել՝ հիմք ընդունելով, որ այս պահին պարզապես տեղի չի ունենում կրակոց։ Հիմա տեղի չի ունենում, հետո տեղի կունենա, բայց այդ ժամանակ մենք անպատրաստ կլինենք։ Սա է ամենավտանգավորը։ Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը հավաստիացնելու են Նիկոլ Փաշինյանին, որ խաղաղություն է լինելու։ Բայց այդքան հարգո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին, որ հավաստիացնեն խաղաղության լինելիության մասին և տեր կանգնեն իրենց խոսքին։ Հակառակը՝ այդ ընթացքում ստեղծում են պայմաններ, որ Հայաստանն իր անվտանգության հարցում բնական շահակից երկրների հետ փչացնում է իր հարաբերությունները։ Օրինակ՝ Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների լայնածավալ հարձակման ֆոնին այս բարդ ժամանակաշրջանում ռազմավարական հարաբերությունների մասին են խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս ամենը ցույց է տալիս, որ եթե խաղաղության հարցին մենք մի փոքր վերլուծաբար ենք մոտենում, ապա խաղաղության հեռանկարի մասին այս իշխանությունների խոսույթը սին է, իսկ խաղաղության հնարավորությունները գնալով նվազում ու նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի և շարունակի իր ներկայիս քաղաքականությունը»,- հավելում է նա։

Անհերքելի է այն, որ վերջին տարիներին մեր անդառնալի կորուստների ֆոնին գործող իշխանությունը գտել է մեր հասարակության թույլ կետը։ Մարդիկ խաղաղություն են ուզում, ինչը բնական է, և իշխանության ներկայացուցիչները շահարկում են մարդկանց բնական պահանջը՝ այլևս չտեսնել պատերազմ։ «Բոլորս խաղաղություն ենք ուզում։ Բայց ցանկությունը և իրականությունը տարբեր են։ Խաղաղություն ցանկանալու համար պետք է ցույց տալ նշանները, որ պատրաստվում ես խաղաղության՝ ամուր լինելով, ամրանալով, այլ ոչ թե խաղաղության ես պատրաստվում պարզապես ինչ-որ խոստումներ լսելով և թշնամուդ առաջ երկիրդ բաց անելով՝ ոտնատակ տալու համար»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты