Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նրա զարկերակները կանոնավոր կերպով արյուն չեն մատակարարում սրտին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Լինդայի խոսքով Վիգենը տառապում է բարձր արյան ճնշումից։ Բժիշկները նրան նոր դեղեր են նշանակել։
«Վիգենը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Երկուշաբթի հանդիպում է նշանակված բժիշկների հետ։ Նրա բուժման ծախսերը հոգում է Առողջապահության նախարարությունը, իսկ մնացածը անվճար տրամադրվել է հիվանդանոցի կողմից, և ես շնորհակալություն եմ հայտնում նրանց այս ամենի համար»,– հավելեց Լինդա Էուլջեքչյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։
Հետևեք մեզ՝ այստեղ



