Չգիտեմ անգամ` իմ տաղանդը կբավականացնի՞ մրցել այնտեղի դերասանների հետ. Հովհաննես Ազոյան (տեսանյութ)
ВИДЕО
Asekose.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ փետրվարի 11-ին Մոսկվա կինոթատրոնում կայացել է ռուսական արտադրության «Ставка на любовь» («Խաղասեղանին սերն է») ֆիլմի երևանյան պրեմիերան, որի գլխավոր դերակատարը Հովհաննես Ազոյանն է: Ռուսական այս ֆիլմի հիմքում ընկած է հայկական «Poker.am» հայտնի ֆիլմը, որում հիշեցնենք, որ որպես գլխավոր դերակատար հանդես է եկել կրկին Հովհաննեսը: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու պրեմիերայից հետո ստացած իր տպավորությունների, արձագանքների և ռուսական կինոարտադրություն մուտք գործելու իր հնարավոր մտադրությունների մասին:
«Գիտեք, ես անընդհատ մտածում էի, որ նույն կերպարն եմ մարմնավորել, բայց այս ֆիլմում նկատեցի, որ դա անհնար է: Հասկացա, որ ես ոչ թե նույն կերպարն եմ մարմնավորել, այլ ընդամենն այստեղ իմ կերպարի բնավորությունն է նույնը,- կայքի հետ զրույցում ասաց Հովհաննեսը՝ հավելելով,- ճիշտն ասած, իմ աշխատանքից ես գոհ եմ, ինչը շատ հատուկ դեպքերում է լինում: Ինձ համար աշխատանքն արտասահմանյան ընկերությունների հետ ամբողջովին նոր երևույթ էր»,- նշեց դերասանը:
Խոսելով բուն ֆիլմի մասին՝ Հովհաննես Ազոյանը մանրամասնեց, որ այն իր բյուջով բավական մեծ և ավելի պրոֆեսիոնալ ու լուրջ մոտեցումով ֆիլմ է.
«Կարծում եմ, որ նույնիսկ ռուսական շուկայի համար է սա շատ ճաշակով ֆիլմ»,- ավցելացրեց դերասանը:
Անդրադառնալով այն նկատառմանը, թե հնարավոր է արդյո՞ք, որ հայ հանդիսատեսի մոտ ֆիլմը նայելիս տպավորություն ստեղծվի, որ դիտում են նույն՝ «Poker.am»-ը, Հովհաննես Ազոյանը տվեց հետևյալ պատասխանը.
«Այս երևույթի հնարավոր հավանականությունը գնահատում եմ 50/50, քանի որ ռուսական տարբերակի ավարտն ամբողջովին այլ է, ավելի օրիգինալ լուծում է տրված: Բայց միևնույն ժամանակ նշեմ, որ հայ հանդիսատեսը, քանի որ արդեն օրիգինալ տարբերակը՝ «Poker.am»-ը տեսել է, ավելի շատ նոր բան կստանա գեղեցիկ ֆիլմի և մասշտաբների առումով»,- հստակեցրեց Հովհաննեսը:
Ինչպես նշում է դերասանը, ֆիլմի պրեմիերայի օրը դրական կարծիքները բավականաչափ են եղել: Նրա խոսքերով՝ իրեն շատերն են ասել, որ ֆիլմում ինքն իր գործը շատ լավ է կատարել: Բացի այդ, Asekose.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ տվյալ ֆիլմից հետո հայկական կինորարտադրություն ստեղծողներին դժվար կլինի, քանի որ ըստ նրա՝ «Ставка на любовь» կատակերգությունը նոր նշաձող դրեց ոլորտում.
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



