Փրկարարները դի են հայտնաբերել Զավարյան փողոցի հրդեհի վայրում
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, ենթադրվում է, որ ներսում առկա է կնոջ դի:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանի լոգարանում, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել են լաթի կտորներ (մոտ 1 քմ):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, լոգարանի հատակին հայտնաբերվել է 1929 թ. ծնված Ֆ. Չ.-ի դին:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



