«Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը շարունակում է խնդիրներ ունենալ գոտկատեղի հատվածում, ինչը թույլ չի տալիս նրան ձեռք բերել կայուն մարզավիճակ։
Ըստ Marca պարբերականի՝ այս խնդիրը կարող է խոչընդոտել ֆուտբոլիստին մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Նախորդ մրցաշրջանի վերջում ակումբն ու Ուիլյամսը պայմանավորվել էին սահմանափակվել պահպանողական բուժմամբ (առանց վիրահատության)՝ հույս ունենալով, որ վիճակը կբարելավվի, ինչպես դա հաջողվել էր ակումբի այլ խաղացողների դեպքում։
Ցավոք, ձեռնարկված քայլերը սպասելի արդյունք չեն տվել։ Նիկոն որոշ ժամանակով դադար էր վերցրել ելույթներից՝ հետևելով վերականգնողական և կանխարգելիչ հատուկ ծրագրի։ Թեև ֆուտբոլիստը կատարել է բոլոր բժշկական ցուցումները, մեջքի ցավերից ազատվել այդպես էլ չի հաջողվել։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ուիլյամսը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



