Վրաստանում աշակերտներին եւ մանկավարժներին կարգելեն օգտվել հեռախոսներից դասի ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում հանրային դպրոցներում ուսուցիչներին եւ աշակերտներին կարգելվի դասերի ժամանակ օգտվել գաջեթներից, տեղեկացրել է «Грузия Online»-ը։
Այս փոփոխությունը նախատեսում է ընդհանուր կրթության հայտարարված բարեփոխում, որն ուժի մեջ կմտնի 2026-2027 ուսումնական տարում։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի կրթության նախարարությունում, մանկավարժները բջջային հեռախոսի օգտագործման սահմանափակմամբ պետք է անձնական օրինակ ցույց տան աշակերտներին։
«Այն, որ մանկավարժը սովորողների հետ միասին իր բջջային հեռախոսը կդնի հատուկ արկղում, անձնական օրինակ կլինի վերջինների համար։ Ուսուցչի համար դա արգելող բնույթ չի կրում։ Դա պարզապես անձնական օրինակ է աշակերտների համար՝ չնայած թե ինչպիսին կլինի կարգավորումը՝ ներկայում դեռ հրահանգավորված չէ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բայց էությունն այն է, որ մանկավարժը դառնա օրինակ իր աշակերտների համար»,- նշել են գերատեսչությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ



