Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն»․ ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ջերմաստիճանային ֆոն
Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա բնորոշ է ինվերսիոն իրավիճակներին, երբ սառը օդը «լճանում» է հովիտներում ու նախալեռնային տարածքներում,
Մառախուղ
Ինվերսիայի պայմաններում մառախուղը տարածվում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հարակից նախալեռնային հատվածներում, պահպանվելով նույնիսկ ցերեկային ժամերին և արեգակնային ճառագայթումը բավարար չէ սառը օդի շերտը քայքայելու համար։
Երբ թվում է, թե ձյուն է գալիս, բայց իրականում՝ ոչ
Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մառախուղի մանր կաթիլները ենթարկվում են դեսուբլիմացիայի՝ ջրային գոլորշին անմիջապես անցնում է պինդ վիճակի առաջացնելով մանր սառցաբյուրեղներ։
Արտաքուստ սա կարող է հիշեցնել թույլ ձյուն, սակայն իրականում դա տեղումներ չեն։ Դրանք մառախուղից առաջացած սառցային մասնիկներ են, որոնք.
նստում են ճանապարհների, ծառերի, լարերի վրա
արագ սառչում են մակերևույթին
առաջացնում են մերկասառույց, հաճախ՝ աննկատ
Վտանգ ճանապարհներին
Այս երևույթը հատկապես վտանգավոր է, քանի որ մերկասառույցը կարող է ձևավորվել առանց տեղումների, և վարորդները հաճախ չեն սպասում նման պայմանների։ Ճանապարհը կարող է թվալ պարզապես խոնավ, մինչդեռ իրականում այն սառցակալած է։
Հետևեք մեզ՝ այստեղ



