Սա պատմական հանդիպում է․ Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տունը Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ բանակցությունները անվանել է պատմական։
«Այս բանակցությունների շրջանակում շաբաթվա վերջին տեղի ունեցավ բազմակողմ հանդիպում, որը լրատվամիջոցների կողմից քիչ ուշադրության արժանացավ, սակայն պատմական նշանակություն ուներ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ բերել այս հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին՝ խաղաղության հասնելուն մոտենալու համար»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնում են Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին, սակայն Վլադիմիր Պուտինի հետ որևէ զրույց դեռևս նախատեսված չէ։
Հետևեք մեզ՝ այստեղ



