Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին
ОБЩЕСТВО«Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:
Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ Արդյունքում՝
«Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝
- Idram&IDBank հավելվածով,
- Իդրամի տերմինալներով,
- amև banking.idram.am առցանց հարթակներով,
- Idram Junior հավելվածով
«Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ և որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին և խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով։ Շնորհակալ ենք ըմբռնման համար։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



