Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերա
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այս մասին տեղեկացնում է Transfermarkt պորտալը։
35-ամյա ֆուտբոլիստի վերջին հանգրվանը շվեդական «Բրոմապոյկարնան» էր, որի գույները նա պաշտպանում էր 2023 թվականից։ Մինչ այդ Կալիզիրը հանդես է եկել Շվեդիայի, Դանիայի և Հունաստանի տարբեր ակումբներում։
Հայաստանի հավաքականում պաշտպանն իր նորամուտը նշել է 2018 թվականին՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 34 հանդիպման։ Հատկանշական է, որ ազգային թիմի կազմում նրա վերջին խաղը հաղթական էր. 2024 թ. նոյեմբերի 17-ին նա մասնակցեց Լատվիայի ընտրանու դեմ մրցավեճին, որն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով (2-1):
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



