Ուժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է. Մարիաննա Ղահրամանյան
БЛОГՍամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը մարդու մասին են։
Աշխատելու ցանկություն ունեցող, բայց աշխատանքի տեղ չունեցող մարդու։ 300 հազար մարդ արժանապատիվ աշխատանք է ունենալու։ Սա խոստում չէ, սա մի մարդու ծրագիր է, որը զրոյից աշխատատեղ է ստեղծել Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Նա իր ձևով դա անելու է նորից։
Հարկերի տակ ճկռող մարդու մասին է, որը ուզում է բիզնես անել, զարգանալ, բայց չի ձգում` փակվում է, որովհետև ավելի շատ հարկ է վճարում, քան եկամուտ է ստանում։ Փոքր բիզնեսը զրո տոկոս հարկ պետք է վճարի։
Դեղ, թե՞ օրվա հաց. այս հարցը գլխում դեղատուն մտնող տատիկ-պապիկների, Վրաստան գնացող հարևանին դեղերի ցուցակ փոխանցող մարդու մասին է։ Ճիշտ քաղաքականության արդյունքում Սամվել Կարապետյանն ապահովելու է 20 % էժան դեղորայք բոլորի համար։
Գյուղացու մասին է, որն ամբողջ տարի ցրտին, արևին աշխատում է ու վերջում քրտինքով աճեցրած բերքը թափում, որովհետև մթերման խնդիր կա։ Գյուղերում բերքը երաշխավորված պետք է մթերվի։
Ու երիտասարդների մասին է, որոնք տուն չունեն։ Բայց 20 հազար երիտասարդ պետական աջակցությամբ մատչելի բնակարան կարող է ունենալ` պետության հոգածությամբ։
#ՈւժեղՀայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



