Հարավային Կորեայի նախկին վարչապետը վախճանվել է Վիետնամում գործնական ուղևորության ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայի նախկին վարչապետ Լի Հէ Չանը կիրակի օրը վախճանվել է Վիետնամում գործնական ուղևորության ժամանակ, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Նա 73 տարեկան էր։
Հաղորդման համաձայն, Լին, որը զբաղեցնում էր Խաղաղ միավորման խորհրդատվական խորհրդի (PUAC) ավագ փոխնախագահի պաշտոնը, մահացել է Հոշիմինի հիվանդանոցում տեղական ժամանակով ժամը 14:48-ին՝ սրտի կանգի հետևանքով։
Վիետնամ մեկնելուց առաջ՝ հինգշաբթի օրը, նա բողոքել էր գրիպի նմանվող ախտանշաններից և պատրաստվում էր ուրբաթ օրը վերադառնալ տուն, երբ նրա վիճակը վատթարացավ։
Ուրբաթ օրը նա տեղափոխվել էր շտապօգնության բաժանմունք, երբ Հոշիմինի Տանշոնյատ միջազգային օդանավակայանում սպասելիս զգացել էր շնչահեղձություն։ Հաղորդվում է, որ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխման ընթացքում և ևս մեկ անգամ՝ հիվանդանոցում։ Լիին կատարվել է ստենտի տեղադրման վիրահատություն, սակայն ավելի ուշ նա մահացել է։
PUAC-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Լիի աճյունը պետք է տեղափոխվի Հարավային Կորեա՝ երկուշաբթի ուշ երեկոյան, և հասնի Սեուլի արևմուտքում գտնվող Ինչոնի միջազգային օդանավակայան՝ երեքշաբթի վաղ առավոտյան։ Սեուլի ազգային համալսարանի հիվանդանոցում կտեղադրվի հիշատակի անկյուն՝ ի պատիվ հանգուցյալ նախկին վարչապետի։ Ներկայումս նրա մարմինը գտնվում է Վիետնամի ռազմական հոսպիտալում, հայտնել են PUAC-ում։
Հանգուցյալի ընտանիքը քննարկում է հուղարկավորության կազմակերպումը համապատասխան իշխանությունների հետ, ասվում է հաղորդման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



