Կինը կուլ է տվել անլար ականջակալը՝ այն դեղահաբի հետ շփոթելով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Ուֆա քաղաքում կինը կուլ է տվել անլար ականջակալը, այն շփոթելով դեղահաբի հետ, տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։
Ինչպես նշել է ալիքը, ականջակալը մեկ օր մնացել է նրա ստամոքսում։
Հոգեբան Մարիան ականջակալը դրել է գրպանը, որտեղ կար նաեւ մի բուռ դեղահաբ։ Երբ դեղը խմելու ժամանակը եկել է, նա, առանց նայելու, կուլ է տվել ականջակալը։
«Մի պահ Մաշան տհաճ զգացողություն է ունեցել, բայց նշանակություն չի տվել, մտածել է՝ մեծ, դժվար կուլ տրվող դեղահաբ էր։ Իսկ երբ ձեռքը գրպանն է տարել ականջակալները հանելու համար, տեսել է, որ մեկը չկա։
Աղջիկը դիմել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է ռենտգեն հետազոտման։ Հետազոտությունը հաստատել է, որ ականջակալը նրա ստամոքսում է։ Բայց բժիշկները հրաժարվել են հանել այն՝ չի կարելի, կարող են ավելի վատացնել վիճակը։ Մաշային տուն են թողել՝ սպասելու, թե երբ ականջակալն ինքը դուրս կգա։ Պատասխանելով ամենապոպուլյար հարցին՝ պացիենտն ասել է. այո, եթե երաժշտություն միացնես, աղիների աիրփոդսը կաշխատի, բայց ձայնը չի լսվի։
Այժմ Մաշան արդեն ազատվել է չարաբաստիկ ականջակալից, այն երկար ճանապարհ է անցել ստամոքսից մինչեւ աղիներ»,- պատմել է Shot-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



