Պետդումայում մեկնաբանել են WhatsApp-ի և Telegram-ի աշխատանքի սահմանափակումների հարցը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում WhatsApp և Telegram մեսենջերների աշխատանքի սահմանափակումները կիրառվում են ոչ թե «չարամտությունից», այլ երկրի օրենսդրությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով, հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բոյարսկին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները չեն պատրաստվում պարզապես անջատել կամ դանդաղեցնել մեսենջերների աշխատանքը, սակայն դրանք, ինչպես ցանկացած հյուր, պարտավոր են գործել Ռուսաստանի օրենքների շրջանակում։ Բոյարսկին նշել է, որ 2025 թվականի օգոստոսին WhatsApp-ում և Telegram-ում ձայնային զանգերի սահմանափակման որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ այդ հարթակները չեն բացել իրենց գրասենյակները Ռուսաստանում և հրաժարվում են համագործակցել խարդախության դեմ պայքարի հարցում։
Սերգեյ Բոյարսկին նաև ընդգծել է, որ պետությունը ակնկալում է տեխնոլոգիական ընկերությունների պատասխանատու վարքագիծ և օրենսդրական պահանջների կատարում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել Պետդումայի պատգամավորներին, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտությունների ներկայացուցիչների՝ բժիշկների, ուսուցիչների և այլ ոլորտների մասնագետների, նշում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ



