Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց «Աուգսբուրգից»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» անակնկալ պարտություն կրեց «Աուգսբուրգից» (1-2)։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեցին մյունխենցիները․ աչքի ընկավ ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին, Արթուր Չավեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ արդեն 81-րդ րոպեին Հան-Նոա Մոսենգոն խփեց հյուրերի հաղթական գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը կրեց երկրորդ պարտությունը բոլոր մրցաշարերում։ Չնայած պարտությանը՝ «Բավարիան» 50 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աուգսբուրգը» 19 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



