Շատ շնորհակալ եմ Սուրենին, որ ինձ նման նվեր է պարգևել. Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի համար փետրվարի 14-ը հոբելյանական ամսաթիվ է
ЛАЙФՍուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը, Սուրեն Փահլեւանյան ու Յանա Դանիելյան զույգի համար կրկնակի տոն է: Այդ օրը նրանք նշում են ոչ միայն սիրո տոնը, այլեւ իրենց միության տարեդարձը.
«Փետրվարի 14-ը իմ ու ամուսնուս համար նախ հոբելյանական ամսաթիվ է, հետո նոր միայն սիրո տոն: Այս տարի կլրանա 7 տարին, ինչ մենք միասին ենք, այնպես որ այդ օրը մենք համարում ենք մերը բոլոր առումներով»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհի Յանա Դանիելյանը:
Նրա խոսքերով՝ իր ու ամուսնու միջեւ սիրո խոստովանություններ երբեք չեն եղել. «Ես ու ամուսինս չենք սիրում իրար բառերով պատմել մեր սիրո մասին, մենք միշտ մեր սերն ապացուցել ենք մեր գործով, իրար հանդեպ վերաբերմունքով, հոգատարությամբ: Մեր միջեւ անգամ հարաբերությունները սկսեցին զարգանալ ակամա, առանց սիրո խոստովանությունների: Մինչ այսօր էլ իրար հասկանում ենք մի հայացքով, մի ժեստով, մեր դեպքում խոսքերն իրոք երբեմն ավելորդ են»,- նկատեց նա:
Շարունակությունն այստեղ:



