Արտառոց դեպք՝ Լոռու մարզում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Շ․-ն և հայտնել, որ դպրոցից տուն վերադառնալիս, որդուն քարով հարվածել են։
Կինը ոստիկաններին հայտնել է, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում իր որդու համադասարանցի՝ 9-ամյա Զ․ Մ․-ն, նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է որդու՝ 10-ամյա Ռ․ Ա․-ի ճակատի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



