Ինչպես տոնը հեքիաթային դարձնել․ խորհուրդներ սիրահարներին՝ Սուրբ Վալենտինը տոնելու համար
ЛАЙФՎաղը՝ փետրվարի 14-ին, ողջ աշխարհի սիրահարները կտոնեն Սուրբ Վալենտինի տոնը։ Այս օրը սիրահարները փորձում են ամեն ինչ անել՝ տոնը հեքիաթային դարձնելու համար։ Ահա մի քանի հետաքրքիր գաղափար, թե ինչպես կարելի է վաղը տոնել այդ գեղեցիկ օրը։
Ամբողջովին խորասուզում
Եթե ցանկանում եք իսկապես զարմացնել սիրելիին, նրա համար հետաքրքիր սցենար մտածեք, խորասուզվեք գաղափարի մեջ ու նրա համար փոքրիկ ներկայացման կամ մրցույթի նման բան կազմակերպեք։ Դե իսկ մրցանակը կլինեք դուք։
Ռոմանտիկ ֆլեշմոբ
Միացրեք երեւակայությունն ու ֆլեշմոբ արեք՝ պատուհանի տակ պարող մարդիկ, ովքեր օդ բաց կթողնեն կարմիր սրտիկ-փուչիկներ։ Կամ կարող եք գեղեցիկ սերենադ երգել։
Խոստովանական նամակ
Փոստով անանուն նամակ ուղարկեք՝ սիրո խոստովանությամբ։ Կարող եք նամակի հետ որեւէ նվեր ուղարկել։
Մաքուր երջանկություն
Կարող եք այնպիսի բան կազմակերպել, որը նախկինում ցանկացել եք անել, բայց չի ստացվել։ Օրինակ՝ լող դելֆինների հետ, օդապարիկով թռիչք։
Տաք հանդիպում
Եթե հանդիպելու եք մեկնումեկիդ տանը, մուտքից սկսած՝ սրտիկներով զարդարեք, իսկ տանը վարդե թերթիկներից սիրտ արեք, մեջը մոմեր ու նվեր։ Նրա համար անմոռանալի երեկո կազմակերպեք։
Սիրո խոստովանություն
Օրիգինալ սիրո խոստովանություն կազմակերպեք։ Օրինակ, սրտիկներ արեք թղթից ու յուրաքանչյուրի վրա մի հատկանիշ գրեք, որի համար սիրում եք նրան, դրանք տանն այնպես դասավորեք, որ նա պատահաբար գտնի։ Եթե ձեր սիրելին ռոմանտիկ է, հաստատ կգնահատի այդ քայլը։
Պատրաստեց Past.am-ը:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



