Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
ОБЩЕСТВОԵրևանում այս տարվա ապրիլին կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին մինչև մարտի 31-ը գրանցվելու դեպքում` կտրամադրվի 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:
Համաժողովը կանցկացվի ապրիլի 27–29-ը՝ Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում: Այս տարի համաժողովը կհամախմբի ավելի քան 500 մասնակից 30 երկրներից։ Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է:
Պանելային քննարկումների հիմնական թեմաներն են՝
• Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխում
• Արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում
• Կենսաչափական և թվային նույնականացում
• Էլեկտրոնային առևտուր
• Տվյալների պաշտպանություն
• Իրական ակտիվների տոկենիզացիա
• Կրիպտոարժույթներ և բլոկչեյն տեխնոլոգիա
3-օրյա ծրագրը ներառում է նաև էքսկուրսիաներ, այցելություն գինեգործարան և գալա-ընթրիք:
Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի են https://fintech360.io/



