Պենելոպա Կրուզը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ և տաղանդավոր դերասանուհիներից մեկը։ Նրա արտաքինին իսկապես կարելի է նախանձել. հաճելի դիմագծեր, խիտ մազեր և գեղեցիկ կազմվածք։ Սակայն այս դերասանուհին ունի մարմնի մի հատված, որը վաղուց դարձել է քննարկումների առարկա. Ոտնաթաթերը։
Պենելոպան մասնակցել է հերթական հեռուստաշոուին իր նոր «Օրինակելի արուն -2» ֆիլմի պրոմո-տուրի շրջանակներում։ Սակայն այդ հարցազրույցը դժվար թե դառնա հաճելի հիշողություն դերասանուհու համար։ Հաղորդավարուհի Սավաննա Գանտրին վիրավորել է Պենելոպային՝ կոպիտ արտահայտվելով նրա ոտնաթաթերի մասին.
«Դուք սարսափելի ոտնաթաթեր ունեք», -ասել է հաղորդավարուհին։
Նա հետո հասկացել է, որ դերասանուհի վիրավորվել է, և ցանկացել է դուրս գալ տհաճ իրավիճակից՝ նշելով, որ ուղղակի մեջբերել է հենց Պենելոպայի խոսքերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



