Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վագիֆ Խաչատրյանն այս պահին գտվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն, այս մասին ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։
«Անչափ երջանիկ եմ, որ հայրս եկել է, իմ աղոթքները տեղ հասան: Պապաս ծերացել ա, էս 2 տարվա մեջ շատ ա ծերացել, մի կողմից բանտը, մյուս կողմից` աորտալ ստենոզ հիվանդությունը, մյուս կողմից՝ կարոտը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը։
Բժիշկների խոսքով՝ վիրահատությունից հետո ամենը լավ կլինի։
«Շուտով սրտի վիրահատություն կանեն, հետո հայրս կվերադառնա տուն, մեր ընտանիքը շատ երջանիկ է, սիրտս, քիչ է մնում, պայթի ուրախությունից: Որ լսեցի լուրը, չէի հավատում լսած ուրախ նորությանը»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան: «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- այս մասին գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



