«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկը
ОБЩЕСТВОԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հունվարի 18-ին Ծիծեռնակաբերդի Մարզա-համերգային համալիրում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառումը:
Մեր «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը դարձել է այս կարևոր միջոցառման հովանավորներից մեկը: Այս աջակցությունը մեր կայուն հանձնառությունն է՝ սատարել արցախահայության հավաքական ինքնությանը և ինքնատիպ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, նորից Արցախ վերադառնալու և այն վերահայացնելու հստակ հեռանկարով:
Շնորհակալ եմ «Արցախի մշակույթի պահպանության» ՀԿ-ին և բոլոր մյուս գործընկերներին այս կարևոր միջոցառման կազմակերպման համար, և հուսով եմ վաղը տեսնել մեր պայքարի բազմաթիվ ընկերների և համախոհների Ծիծեռնակաբերդում!
ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



