Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլ նաև ազգային ինքնության, մշակութային հիշողության և բարոյական արժեքների պահպանման հիմնական սյունը։ Սակայն վերջին ժամանակներում այն կանգնած է անվիճելի մարտահրավերի առջև։ Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հրապարակային կամ քաղաքական ճնշումներով. այն արտահայտվում է նաև լեզվի, ավանդույթների, բարոյական չափանիշների և հոգևոր ազդեցության վրա՝ դիտարկելով Եկեղեցին որպես «խանգարող հանգույց» ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում։

Այս խնդիրն ունի երկու ուղղվածություն: Առաջին՝ նյութական և քաղաքական. որոշ շրջանակներ փորձում են վերահսկել կամ ուղղորդել Եկեղեցու գործունեությունը՝ սահմանափակելով նրա պատմական դերակատարությունը, ֆինանսական հոսքերը և կառավարչական կառուցվածքը։ Երկրորդ՝ հոգեբանական և մշակութային. Եկեղեցին, որպես սրբության և բարոյական արդարության խորհրդանշական տարածք, հաճախ ընկալվում է որպես այն արժեքը, որը պետք է «վերափոխվի», «հարմարվի» կամ «քանդվի»՝ ըստ զանգվածային տրամաբանության։

Այս համատեքստում կարևոր են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի խորհրդանշական պատկերները։ Չարենցը չի արձանագրում կոնկրետ հեղափոխություն կամ քաղաքական ճնշում, այլ դիտարկում է խորքային հոգեբանական երևույթ՝ այն պահը, երբ մարդը դադարում է իրեն զգալ պատասխանատու անհատ և դառնում է պատմության հոսքի մասնիկ։ Այդ պահին լռում է անձնական խիղճը, և զանգվածային համոզմունքը սկսում է խոսել բարձրաձայն, պահանջկոտ և անհանդուրժող։

Չարենցի ամբոխը պարզապես մարդկանց բազմություն չէ. այն շարժվում է, հոսում է շքերթի նման. «Հոծ խմբերով հազարանուն, Արեգակի հրով վառված…»: Այս հոսքի մեջ ոչ ոք չի հարցնում՝ ինչու են գնում. բավական է միայն, որ բոլորը գնում են: Այդ ընդհանուր ընթացքի մեջ ծնվում է ամենավտանգավոր վստահությունը՝ եթե մենք շատ ենք, ուրեմն չենք կարող սխալվել։ Պոեմում արևը հանդես է գալիս որպես վերջնական խոստում. այն հեռու է, բայց մշտապես տեսանելի: Լուռ է, բայց անվիճարկելի: Արևը ճշմարտության պատրանքն է, որի մասին չեն վիճում, որովհետև այն արդեն ընդունված է որպես բացարձակ նպատակ: Սակայն դեպի այդ արևը տանող ճանապարհին կանգնած են կայարանը և քաղաքը՝ ոչ միայն նյութական կառուցվածքներ, այլ հիշողության կուտակումներ, անցյալ, փորձ, ավանդույթ, սահմաններ, և հենց այդ պատճառով դրանք պետք է հաղթահարվեն։

Կայարանը արդեն գրավված է, քաղաքը դեռ դիմադրում է, այն չի աղմկում, չի համոզում, չի պաշտպանում ինքն իրեն հայտարարություններով, այն պարզապես կանգնած է, իսկ ամբոխը չի սիրում կանգ առնել. կանգ առնելը մտածելու հրավեր է։

Այսօր նույն տրամաբանությունը գործում է այլ կերպ. մենք չենք տեսնում բախվող բանակներ կամ գրավվող կայարաններ, բայց տեսնում ենք, թե ինչպես «հին քաղաք» համարվող արժեքները՝ ավանդույթները, բարոյական չափանիշները, Եկեղեցու խորհրդանշական դերակատարությունը, հերթով դրվում են հարցականի տակ: Հայ առաքելական եկեղեցին վաղուց դադարել է լինել միայն կրոնական կառույց. այն դարձել է տարածք, որտեղ կուտակված են լեզուն, հիշողությունը, բարոյական չափանիշները և ազգային ինքնությունը. և հենց դրա համար այն ընկալվում է որպես խանգարող հանգույց ճանապարհին:

Լեզուն փոխվել է, շարժումը՝ ոչ. այժմ խոսվում է ոչ թե հարձակման, այլ կարգավորման մասին. ոչ թե վերացնել, այլ վերափոխել, վերահսկել, ենթարկել ընդհանուր ընթացքին. բայց կրկնվում է Չարենցի լուռ նախազգուշացումը. երբ ինչ-որ բան սկսում են «կարգավորել» ոչ այն պատճառով, որ այն վնասում է, այլ որովհետև այն չի ենթարկվում զանգվածային տրամաբանությանը, գործընթացը դադարում է լինել կառուցողական և վերածվում է խորհրդանշական գրավման:

Չարենցի ամբոխները առաջ են գնում կրակով ու հմայքով. այդ կրակը ոչ միայն լույս է տալիս, այլև այրում: Պոեմում չկա որևէ ակնարկ, թե արևին հասնելուց հետո ինչ է լինելու. երբ նպատակը ներկայացվում է որպես բացարձակ, իսկ ճանապարհին ամեն ինչ՝ հարաբերական, վերջաբանը երբեք լուսավոր չի լինում:

Այս հարցը այսօր հազվադեպ է հնչում՝ ի՞նչ է լինելու հետո. եթե Եկեղեցին կորցնի իր ինքնուրույն բարոյական ձայնը, ո՞վ է սահմանելու սրբության չափանիշը, և ո՞ր պահից են մարդիկ շեղվում ճշմարիտ ճանապարհից: Եթե ամեն բան դառնա վերահսկելի և հարաբերական, ո՞ր պահից է սկսվում անանցանելիին հասնելը. ամբոխը չի սիրում այս հարցերը, որովհետև դրանք դանդաղեցնում են ընթացքը:

Ժամանակակից «խելագարված ամբոխները» այլևս դրոշներ չեն բարձրացնում և մարտական երգեր չեն երգում, նրանք գործում են տեղեկատվական հոսքերով, հեգնանքով, թվային հավասարեցումներով, բայց հոգեբանական մեխանիզմը նույնն է՝ նրանք նույնպես համոզված են, որ արևը հենց իրենց առջև է, իսկ ճանապարհին կանգնած քաղաքը կա՛մ պետք է լռի, կա՛մ հարմարվի:

Պոեմի վերջին հատվածներում գիշերը առանձնահատուկ դեր ունի. սա այն պահն է, երբ ամբոխը վերջապես ազատվում է մտածելու պարտադրանքից, մթության մեջ անհատական դեմքերը լուծվում են, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում: «Պաղ ու անօգուտ սպասումի ժամը» թվում է ձանձրույթ, բայց իրականում այն ներքին դատարկությունն է՝ լցված սպասումով ոչ թե ճշմարտության, այլ գործողության:

Առավոտը մոտենում է ոչ որպես արթնացում, այլ որպես ազդանշան. քամին «զով» է, «մարմանդ», «բուրումնալից», բայց թարմությունը խաբուսիկ է, այն չի մաքրում միտքը, այլ հանգստացնում կասկածը, իսկ բնությունը ստեղծում է պատրանք, թե կատարվողը բնական է, արդար և անխուսափելի:

Քաղաքը երևում է խավարի մեջ՝ «մութ, անորոշ մի զանգված». սա ամբոխի հայացքն է: Քաղաքն այլևս չի ընկալվում որպես պատմություն կամ հիշողություն. այն պարզապես զանգված է, իսկ զանգվածը հեշտ է քանդել, որովհետև զանգվածը դեմք չունի:

Կարոտը, որ բռնկվում է ամբոխի սրտում, սուրբ չէ, դա կուտակված մաղձ է, որը կոչվում է երազանք. ամբոխը կարծում է, թե պատրաստվում է ապրել, բայց իրականում պատրաստվում է այրել: Ապագան նկարագրվում է միայն «պիտի»-ներով՝ պիտի առնեն, պիտի քանդեն, պիտի ավերեն. նույնիսկ մոխիրը բավարար չէ, այն էլ պիտի այրել, որպեսզի հինը չվերածնվի: Փյունիկը վտանգ է, որովհետև կյանքը չի ծնվում մաքուր զրոյից: Վերջապես՝ ամենահեգնական խոստումը՝ «դեպի դեռ չծնված արևները». հեռավոր, մշտապես հետաձգվող նպատակ, որտեղ ամբոխի շարժումը դառնում է ինքնանպատակ՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու, ճանապարհն ու ընթացքը խորտակում են նախկին արժեքները և հիշողությունը:

Պոեմում շարժումը տեսողական է: Ամբոխները դուրս են նետվում կայարանից ոչ թե որպես ազատագրվածներ, այլ որպես կրկես. քաղաքը երևում է «կրկեսի պես»՝ խայտաբղետ, քարե, հսկա: Պատմական լարվածությունը վերածվում է ներկայացման, որտեղ դերասանները վստահ են, որ կերտում են իրականություն, մինչդեռ հանդիսատես չկա. վերջնական պատկերը՝ «աչքերը հառած կարմիր արեգակին», սարկազմի գագաթնակետն է:

Չարենցի սարկազմը չի ծիծաղեցնում, այն սառեցնում է: Երբ ամբոխը հավատում է, որ գնում է դեպի արևը, ամեն ինչ, ինչ չի փայլում, հայտարարվում է այրման ենթակա, և հենց սա է ողբերգական ճշմարտությունը: Արևը միշտ մնում է հեռու, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում:

Այսօր վտանգի տակ միայն Հայ առաքելական եկեղեցին չէ՝ որպես ինստիտուտ: Վտանգի տակ է այն ներքին պաշտպանական շերտը, որը հնարավոր է դարձնում տարբերել սրբությունը սովորականից, արժեքը՝ պահի պահանջից, անանցանելին՝ հարաբերականից: Երբ այդ շերտը քայքայվում է, դատարկվում է ոչ միայն Եկեղեցին, այլև ընտանիքը, դպրոցը, պետությունը և մեր ազգային ինքնությունը:

Չարենցի ամբոխներն առաջ էին գնում՝ աչքերը հառած դեպի արևը, կրակով և հմայքով վառված: Մեր օրերի ամբոխները նույնպես՝ թվերով, սոցցանցերով, բարոյական հավասարեցումներով, հավատում են, որ ճշմարտությունը հենց իրենց ձեռքում է, իսկ քաղաքը, ավանդույթը, հիշողությունն ընդամենն անցանկալի խոչընդոտներ են: Փողոցը կարող է այրվել, հին շենքերը՝ փշրվել, մարդիկ՝ կորցնել ուղին, և միայն մոխիրը կմնա: Արևը հեռու է, անպատասխանատու և անվերջ հետաձգվող: Ամբոխը գնում է դեպի այն՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու ցանկությամբ:

Սա է ժամանակակից ողբերգության լուռ պատկերը: Երբ արևը միշտ հեռու է, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում, միակ անվտանգ ճանապարհը կանգ առնելն է, մտորելն ու սրբության զգացումը պահպանելը, որպեսզի նոր լույսը, նոր արևը, ոչ թե այրող, այլ ոգեշնչող լույս դառնա: Կրակի և մոխրի խորհրդանշականությունը հստակորեն ընդգծում է ոչ միայն նյութական ավերումը, այլ նաև բարոյական, մշակութային և հոգևոր ավերում՝ կանխելով անցյալի փորձի վերածնունդը ապագայի կառուցող ուժի մեջ: Զանգվածային շարժումները հաճախ չեն ձգտում կառուցել, այլ ոչնչացնել՝ հետաձգելով իրական ճշմարտությունն ու բարոյական լույսը հաջորդ սերունդների համար:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе