Ереван, 24.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


10 տարօրինակ փաստ, որոնք կփոխեն աշխարհի հանդեպ ունեցած պատկերացումներդ (լուսանկարներ)

ЛАЙФ

Blog.1in.am-ը գրում է.

Հաճախ մենք իրերն ու երևույթները մակերեսայնորեն ենք դիտարկում՝ կանգ չառնելով ու մի պահ ամեն ինչին խորությամբ չնայելով։ Ինչևէ, սրա հետևանքով մենք շատ երևույթներից ոչ միայն անտեղյակ ենք մնում, այլև միաչափ մտածողություն ենք ձեռք բերում, ինչն այնքան էլ լավ չէ։ Ստորև ներկայացվող տարօրինակ փաստերը կօգնեն փոքր-ինչ շտկել այդ խնդիրը՝ թույլ տալով աշխարհին բոլորովին այլ տեսանկյունից նայել։

 10  20-րդ դարում ռադիումն օգտագործվել է սպառողական բազմաթիվ ապրանքների բաղադրության մեջ։

Radium Products

20-րդ դարում ռադիոակտիվ այս նյութը լայնորեն կիրառվում էր բազմաթիվ սպառողական ապրանքների բաղադրության մեջ։ Համարվում էր, որ ռադիումն այնպիսի հատկություններ ուներ, որոնք խթանում էին առողջությունն ու լավ տեսք հաղորդում, ինչը ստիպում էր սպառողներին գնել բոլոր այն ապրանքները, որոնց բաղադրության մեջ կարելի էր գտնել այս տարրը։ Ռադիում կարելի էր գտնել այնպիսի արտադրանքների մեջ, ինչպիսին էին շպարի պարագաները և դեղորայքը։ Գոյություն ուներ նույնիսկ հանքային ջուր, որը շամպայնի նման պղպջակներ ուներ և գովազդվում էր որպես բուժիչ հատկություններ ունեցող ջուր այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք էին ռևմատիզմը, շաքարախտը, իշիասն ու բազմաթիվ այլ հիվանդություններ։ Արտադրվում էին նաև ռադիում պարունակող գոտիներ, միջադիրներ ու պահպանակներ։

 9  Սառցե դարաշրջանի՝ ժամանակակից Բրիտանիայի տարածքում ապրող մարդիկ մարդկային գանգերի բաժակներ էին օգտագործում։

Բրիտանիայի տարածքում քարանձավներում պեղումների արդյունքում հայտնաբերված գանգ-բաժակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրիտանիայի տարածքում սկսել են մարդկանց գանգի բաժակներ օգտագործել դեռ Սառցե դարաշրջանից, երբ մարդիկ մահացածների մարմինները խեղում էին՝ դրանք տարբեր նպատակներով օգտագործելու համար։ Գանգ-բաժակները ստեղծելու համար նրանք հեռացնում էին դիմային ոսկորներն ու ոսկորը մաքրում փափուկ հյուսվածքներից։

Մարդկանց գանգերից բաժակներ օգտագործվում էին նաև սկյութներն ու վիկինգները։

 8  Ադամ Ռեյները պատմության միակ մարդն է, ով իր կյանքի ընթացքում թե՛ գաճաճ, թե՛ հսկա է եղել։

11666257_999403943437777_206444514956567246_n

Ադամ Ռեյները ծնվել է 1899թ-ին։ 19 տարեկանում նա ընդամենը 122.55 սմ էր։ «Գաճաճությունը» նրան թույլ տվեց խուսափել զինվորական ծառայությունից՝ չափազանց ցածրահասակ լինելու պատճառով։ 21 տարեկանում Ռեյները հանկարծակի սկսեց անհավանական արագությամբ հասակ առնել՝ հասնելով 218 սմ-ի։ Հասակ առնելու հետ միասին նրա մոտ կմախքի թեքվածք էր առաջանում։ Նրա մոտ արագ հասակ առնելու այս խանգարումը վերագրվեց ակրոմեգալիայի, ինչևէ, Ռեյների դեպքում հասակ առնելու խանգարման պատճառն ուղեղի մաղասային գեղձի ուռուցքն էր, որը նպաստում էր աճի հորմոնի զարգացմանը, ինչի արդյունքում նրա մոտ զարգացան հսկայական ձեռքեր, ոտքեր ինչպես նաև ընգծված ճակատ, դունչ, հաստ շուրթեր ու լայն դասավորված ատամներ։
Նա վիրահատության ենթարկվեց՝ հույս ունենալով բուժվել խանգարումից, ինչևէ, դա որևէ ազդեցություն չթողեց։ Նա շարունակում էր աճել, իսկ նրա ողնաշարային թեքվածությունն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ 1950թ․-ին։ Այդ ժամանակ նա արդեն 234 սմ հասակ ուներ։

 7   Մահացած մարդկանց մարմինն ունակ է փշաքաղվել։

Ապշեցուցիչ է, սակայն մահացած մարդկանց մարմինը կարող է փշաքաղվել։ Մահանալուց հետո մարմնի մկանները մի շարք փոփոխությունների են ենթարկվում, որոնցից մեկը դրանց սեղմվելն ու ձգվելն է։ Մազային պարկիկները՝ ֆոլիկուլները, նույնպես ունեն այս ազդեցությունը, և երբ մազային այդ պարկիկները ձգվում կամ սեղմվում են, մաշկը փշաքաղվում է։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ մահացածների մարմնի մազերը շարունակել են աճել։

 6  Կինը կարող է հղիանալ, երբ արդեն իսկ հղի է։

11403489_999403993437772_7510387929686532374_n

Սուպերֆետացիան կամ վերասաղմանավորումը կրկնակի հղիության երևույթն է, չնայած այն չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այն առաջանում է միայն, երբ հղիության ժամանակ կնոջ մոտ ձվաբջիջը հայտնվում է արգանդային պատի մեջ՝ պատրաստ լինելով բեղմնավորման։ Ինչպես նշվեց, սա հազվադեպ հանդիպող երևույթ է, քանի որ հորմոնային փոփոխությունները կանխում են կնոջ մոտ ձվաբջջի սաղմնավորման առաջացումը՝ հաստացնելով արգանդի պատերն ու թույլ չտալով, որ երկրորդ էմբրիոնը կպչի արգանդի պատին։
Մինչ այժմ վերասաղմնավորման ընդամենը 10 դեպք է գրանցվել բժշկության մեջ։

 5  Լուսավոր սպիտակ կետերը, որ տեսնում ես երկնքին նայելիս, արյան սպիտակ բջիջներն են։

Blue field entoptic phenomenon

Երկնքին նայելիս աչքերի առաջ հայտնվող փոքրիկ վառ սպիտակ կետերը տեսնելու երևույթն անվանում են «կապույտ դաշտի էնտոպտիկ ֆենոմեն» կամ «Շիրերի ֆենոմեն»։ Դրանք տեսանելի են ընդամենը մի վայրկյան կամ ավելի քիչ։ Այս կետերն աչքի ցանցաթաղանթի առաջնային հատվածի մազանոթներում արյան սպիտակ գնդիկների տեղաշարժի արդյունքն են։ Արյան կարմիր գնդիկները կլանում են կապույտ լույսը, մինչդեռ սպիտակ գնդիկները դա չեն անում՝ արյան «սյան» մեջ բացատներ թողնելով, ինչի արդյունքում մենք վառ սպիտակ կետիկներ ենք տեսնում։

 4  Որոշ ուռուցքներ մազեր, ատամներ ու ոսկորներ են պարունակում իրենց մեջ։

Teratoma

Այսպիսի ուռուցքները կոչվում են տերատոմա և պարունակում են հյուսվածքների և օրգանների մասնիկներ։ Բժիշկները ոչ միայն մազեր, ատամներ ու ոսկորներ են հայտնաբերել սրանց մեջ, այլև մատներ և նույնիսկ մասնակի ձևավորված մարդկային մարմիններ։ Սրանք բնածին արատներ են համարվում և չափազանց հազվադեպ են հանդիպում՝ որոշ դեպքերում ի հայտ գալով կյանքի ավելի ուշ փուլում։

 3  Վիրուսները կարող են վիրուսներով վարակվել։

Virus can get virus

Գիտնականները «մամավիրուս» կոչվող հսկայական վիրուս են հայտնաբերել, որը հետազոտելու ընթացքում նրանք մեկ այլ՝ ավելի փոքր վիրուս են հայտնաբերել՝ դրան կպած, որի ազդեցությամբ մամավիրուսը սկսել է աննորմալ ձևով աճել, միևնույն ժամանակ դրա ազդեցությամբ կանգնել է մամավիրուսի բազմանալու կարողությունը։ Իսկ փոքր վիրուսը բակտերիաներին թիրախավորող վիրուսների դասին է պատկանում, որը բակտերիոֆագ է կոչվում։

 2  Հսկայական տարանտուլաները փոքրիկ գորտեր են պահում որպես տնային կենդանիներ։ Տարանտուլան պաշտպանում է գորտերին գիշատիչներից, իսկ գորտն իր հերթին ուտում է միջատներին, որոնք կարող են վնասել տարանտուլայի ձվերը։

tarantulas keep tiny frogs as pets

Հսկայական տարանտուլան ու փոքրիկ գորտը միմյանց հետ փոխշահավետ հարաբերությունների մեջ են, այն դեպքում, երբ սարդի այս տեսակը կարող էր հեշտությամբ ուտել այս գորտին։ Գորտի այս տեսակը՝ «Chiasmocleis ventrimaculata»-ը, սնվում է միջատներով, որոնք հավաքվում են տարանտուլայի որսի մնացորդների վրա, միաժամանակ գորտերը պաշտպանված են մնում այնպիսի գիշատիչներից, ինչպիսին օձերն են։ Իսկ սարդն իր հերթին օգուտ է քաղում գորտի ներկայությունից, որն ուտում է մրջյուններին, որոնք սարդի ձվերի վրա հարձակվող հիմնական «գիշատիչներն» են։

 1  Օմարի ուղեղը դրա կոկորդում է, նյարդային համակարգը՝ փորի հատվածում, ատամները՝ ստամոքսում, և երիկամները՝ գլխում։

Lobster

Այն նաև օգտագործում է իր վերջույթները՝ լսելու համար և թաթերը՝ համը զգալու համար։

Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкойРаботы Гийома Туманяна покажут на Неделе искусств в ЛюксембургеUcom поддержал проведение ежегодного конкурса по кибербезопасности «Capture the Flag 2025» Боксер Ванес Мартиросян скончался после продолжительной болезниABC News: США планируют провести отдельную встречу с российской стороной по УкраинеВ Украине рассказали о двух проектах документов, переданных США, и ультиматуме ВашингтонаЗои Салдана раскрыла важное «обещание», которое она дала вместе с мужем Марко Перего и которое влияет на все аспекты их жизниИзраиль впервые с лета нанёс удар по Бейруту: утверждается, что погиб высокопоставленный член «Хезболлы»Заявление: Украина и США подготовили обновлённый документ по мируКакие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»Какие доходы не будут подлежать декларированию? Предлагаются новые изменения: «Паст»Почему власти «паникуют»? «Паст»Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»Ким Кардашьян тайно выкупила библию покойного отца за $80,276Токаев: Армения является надежным партнером для КазахстанаФинансово грамотные вместе с Idram и IDBank: очередная остановка – лагерь НаириКитайский робот установил мировой рекорд, пройдя без остановки более 100 кмГенрих Мхитарян уже приступил к индивидуальным тренировкамАрмянские хореографические ансамбли из Владимирской области заняли призовые места на фестивале в МосквеGuardian: из Британии могут уехать до 50 тыс. медсестер из-за миграционных мер«По-нашему»: Армения заслуживает руководителя, который не оторван от реальности и связан со своим народомВ Казахстане обсуждают восстановление авиасообщения с АрмениейМинистр: Астана может открыть новый торговый маршрут в Турцию через АрмениюIdram получила разрешение на создание и эксплуатацию армянской платёжно-расчётной QR системы IdramNetUcom завершил построение сети 5G во всех городах Армении А что было бы, если бы он просто сделал антивластные призывы в банке? «Паст»Власти даже не скрывают, что ЭСА и Церковь интересуют их исключительно в рамках предвыборной «логики»: «Паст»От «успеха» к поражению: как «казахстанский транзит» разрушил нарративы власти? «Паст»В Лувре после дерзкого ограбления к концу 2026 года установят 100 внешних камер видеонаблюденияIDBank получил разрешение на открытие представительства в Соединённых ШтатахКонкурс RoboTon 2025 прошёл при спонсорстве IdramАрмия Израиля призвала эвакуироваться жителей двух деревень на юге ЛиванаЮрий Киракосян стал призером чемпионата России по каратеСамвел Карапетян из изолятора СНБ: Через несколько месяцев мы будем праздновать победу справедливостиФинская «дочка» «Лукойла» закроет все свои АЗС в странеВодители грузовиков из РА ожидают восстановления 180-дневного срока пребывания в РоссииГарвард проведёт расследование связей экс-министра финансов США с Джеффри ЭпштейномПосол Армении в США обсудил возможное расширение сотрудничества между армянским и американским бизнесамиЦИК: Пересчет голосов в Вагаршапате не отразился на результатах голосованияБернар Арно в Шанхае: глава LVMH покупает китайские бренды, пока иностранные люксовые марки теряют спросТрамп пригласил на ужин в честь принца Саудовской Аравии Криштиану Роналду и Илона МаскаПольша задействовала авиацию в связи с ударами России по территории УкраиныПодведены итоги 20-й ежегодной Международной олимпиады по микроэлектроникеКарты VISA DIGITAL Юнибанка стали бесплатнымиIdram удостоен премии «Beyond Payment Awards» от авторитетной Ant International«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»«Серия» пашиняновской войны против Церкви: «Паст»STEM Acceleration Award 2025 состоялся при поддержке IdramА к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»Воскресные «уроки»: что подсказывают выборы Вагаршапата? «Паст»