Ադրբեջանական գերությունից վերադարձած մյուս երեք գերիները տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական գերությունից վերադարձած մյուս երեք Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Վագիֆ Խաչատրյանն էլ տեղափոխվել է Նորք-Մարաշ հիվանդանոց։
Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023 հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում դստեր աչքի առաջ ու տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք էին առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը պետք է անցկացներ բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։
Հետևեք մեզ՝ այստեղ



