ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոս՝ Ծառ տնկելու օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1841– վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը:
1855 – Փարիզում հրատարակվել է «Մասյաց աղավնի» ամսագիրը (խմբագիր Գ. Այվազովսկի):
1892 – ծնվել է գրող Հրաչ Զարդարյանը:
1911 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Սոս Մանուկյանը:
1916 – ծնվել է դրամատուրգ Գրիգոր ՏերԳրիգորյանը:
1922 – ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանը:
1924 – ծնվել է հայ խորհրդային լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:
1959 – տեղի է ունեցել ԽՍՀՄ համամիութենական մարդահամար, որի տվյալներով, Երևանի բնակչությունը կազմել է 509340 մարդ:
1990 – ազգամիջյան հակամարտությունը դադարեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, ԼՂՀում և նրան սահմանակից ադրբեջանական շրջաններում, ինչպես նաև Հայաստանի Գորիսի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է արտակարգ դրության պարետատուն:
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրալիայի հետ:
1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերը խփել են ադրբեջանական МиГ-21 մարտական ինքնաթիռ:
1995 – վախճանվել է օրիգինալ ժանրի արտիստ, ռեժիսոր Սերգեյ Կաշտել յանը:
1999 – վախճանվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը:
2003 – Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չի գրանցել Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով դա վերջին տասը տարիների ընթացքում Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելով:
2012 – Երևանի տասը խաչմերուկներում սկսել են գործել խախտումներն արձանագրող տեսախցիկներ:
2016- 100-ամյա պատմություն ունեցող Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցը, որը կառավարության կողմից գերակա շահ էր ճանաչվել դեռ 8 տարի առաջ, գիշերը քանդվել է:
ԱՇԽԱՐՀ
69 – Օթոնը Հռոմում զավթել է իշխանությունը:
730 – Բյուզանդական Կայսրությունում արգելվել է սրբապատկերների պաշտամունքը, այն համարվել է հանցագործություն:
1208 – տեղի է ունեցել պապական լեգատ Պյեռ դե Կաստելնոյի սպանությունը, որը պատճառ է հանդիսացել Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի կողմից Ալբիգոնյան խաչակրաց արշավանք հայտարարելու համար: 1559 – Եղիսաբեթ 1-ինը թագադրվել է որպես Անգլիայի թագուհի:
1622 – ծնվել է ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը:
1759 – բացվել է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, որը աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է:
1775 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սամարտինին:
1793 – ծնվել է ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերը:
1795 – ծնվել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը:
1826 – լույս է տեսել ֆրանսիական «Le Figaro» թերթի առաջին համարը:
1891– ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը:
1892 – դպրոցակ
1919 – ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվել է օշարակով, այն հորդել է ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվել է 21 մարդ:
1919 – մահապատժի են ենթարկվել գերմանացի կոմունիստական գործիչներ Ռոզա Լուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը:
1929 – ծնվել է ամերիկացի բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, որն առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը, արժանացել խաղաղության Նոբել յան մրցանակի:
1943 – ավարտվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:
1973 – Վիետնամական պատերազմի ընթացքում, կապված Փարիզում ընթացող խաղաղության բանակցությունների հետ, ԱՄՆ-ի զինված ուժերը դադարեցրել են բոլոր ռազմական օպերացիաները Հյուսիսային Վիետնամի դեմ:
1981– ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչերգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերեսը:
1993 – ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքում եթեր է հեռարձակվել «Սանտա Բարբարա» սերիալի վերջին՝ 2137-րդ սերիան:
2001 – ստեղծվել է ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ Վիքիպեդիան:
2021–Ռուսաստանը դուրս է եկել Խաղաղ երկնքի մասին միջազգային պայմանագրից:
2023 – մահացել է վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն:ան թերթում Ջեյմս Նեյսմիթը հրապարակել է բասկետբոլի առաջին կանոնները:
1906 – ծնվել է հույն նավատեր, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



