Արցախի դեմ կռված ու ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»:
Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին ու Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերը 2020 թվականին Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի դեմ ռազմական ագրեսիային։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարված Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



