Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակն այս օրերին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուշադրություն
Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ի ցերեկը և 15-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16- ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 12.5°C (1967թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.3°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.3°C
Հետևեք մեզ՝ այստեղ



