5 պատճառ՝ նարնջի կեղևները դեն չնետելու համար (լուսանկարներ)
ЛАЙФՀաճախ տնային տնտեսուհիները դեն են նետում նարնջի կեղևը: Սակայն այն կարելի է օգտագործել մի շարք կենցաղային խնդիրներ լուծելու համար:
1. Պատրաստում ենք կեղևով
Գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, որտեղ պահանջվում է ցիտրուսների կեղև: Նարնջի կեղևում շատ են բուրավետ նյութերը, այդ պատճառով այն կարելի է ավելացնել տարբեր ճաշատեսակների, օրինակ՝ մսին կամ ձկանը:
2. Թարմացնում ենք կեղևով
Եթե եռացրած ջրի մեջ լցնեք նարնջի կեղև, դարչին և մեխակ, ապա տան օդը կլցվի հաճելի բույրով:
3. Հեռու ենք պահում կատուներին
Եթե անհրաժեշտ է տնային կատվին հեռու պահել, օրինակ, սենյակային ծաղիկներից, հարկավոր է ծաղկամանի շուրջը դնել նարնջի կեղևներ: Կատուները չեն սիրում ցիտրուսների հոտը:
4. Խարույկ վառել
Նարնջի կեղևը անհավանական լավ վառելիք է, և այն հարմար է կրակ վառելու համար:
5. Ազատվել միջատներից
Նարնջի կեղևը կօգնի ազատվել տնային մրջյուններից, եթե այն դնենք նրանց հավաքատեղիում: Այն օգնում է նաև ազատվել մոծակներից՝ մաշկը դրանով շփելու դեպքում:








