Պարտադիր ընթերցել. վախենա՞լ տոմատից, թե ոչ: Գեորգի Ավետիսյանի սյունակը
УГОЛОК ГЕОРГИЯ АВЕТИСЯНАՆոր իրարանցում է տիրում հասարակության շրջանում՝ կապված Հարավամերիկյան տոմատի ցեցի մասին ինֆորմացիայի տարածման հետ: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով թեմայի հրատապությունը և տոմատի մածուկի նկատմամբ առաջացած վախը, որոշեցի անդրադառնալ այս թեմային:
Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խոսքը տոմատի (պոմիդոր, լոլիկ) մասին է, այլ ոչ թե՝ տոմատի մածուկի: Ասեմ ավելին, վերամշակում անցած բուսական ծագման մթերքներում կարանտին վնասատուներ չեն լինում և առկայությունը չեն ստուգում: Իսկ Հարավամերիկյան տոմատի ցեցը (Tuta absoluta) կարանտին վնասատու է: Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ կարանտին վնասատուները մարդու առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում:
Ոչ մասնագետների մոտ հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչո՞ւ են արգելում կարանտին վնասատուով վարակված բուսականությունը ներկրել որևէ երկիր: Որովհետև կարանտին վնասատուները հասցնում են տնտեսական վնաս, կոնկրետ այս վնասատուն 35 և ավելի տոկոսով փչացնում է լոլիկի, բադրիջանի և բիբարի բերքը: Նաև նշեմ, որ այդ վնասատուի նկատմամբ կան պայքարի բազմաթիվ միջոցներ:
Ի դեպ, չմոռանանք նաև, որ ռուսական կողմը ներողություն է խնդրել, և պարզաբանել, որ վերջերս հայտարարված և ՌԴ-ում արգելված չարաբաստիկ լոլիկի խմբաքանակը հայկական չէ:
Առողջ եղեք և մի վախեցեք:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



