Նալբանդյան փողոցում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Գերասիմ Մ․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 27-ամյա Արտավազդ Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է 35-ամյա Լիլիթ Ղ․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սայադյանը և Գրիգոր Բադալյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



