Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կառավարությունը ունի նոր որոշում՝ պարզեցնել կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը։ Սպասվող նորությունները ներկայացրել է Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Այսուհետ ավելի քիչ փաստաթղթերի հիման վրա հնարավոր կլինի կենսաթոշակի իրավունք  որոշել։

Մինչ այս կենսաթոշակ նշանակելու համար, աշխատանքային գրքույկի հետ միասին պետք էր ունենալ, հավաքագրել տեղեկատվություն այն մասին, որ անձը ստացել է աշխատավարձ կամ գործատուն նրա համար կատարել է սոցիալական վճար։ Սա առաջացնում էր խնդիրներ քաղաքացիների համար։

«Այսպես թե այնպես քաղաքացին իրենց աշխատանքային գրքույկները պահպանում են խնդրահարույց է ստանալ տեղեկատվություն այն մասին որ քաղաքացին կամ ստացել է աշխատավարձ կամ նրա համար վճարվել է սոցիալական վճար, մի պարզ պատճառով՝ տեղեկատվությունը պահպանված չէ։Այն ժամանակ անձնավորված հաշվառում չի տարվել և այստեղ մենք ունենք տեղեկատվական բաց, մեր հիմնական տեղեկատվական բազան ազգային արխիվն է, և իհարկե գործատուները, որոնք իրավահաջորդությամբ գուցե և փոխանցել են և պահպանել են այդ տարիների փաստաթղթերը»,- նշել է Անահիտ Գալստյանը։

Այսպիսով՝  կոնկրետ ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար միակ պահանջվող փաստաթուղթը կլինի աշխատանքային գրքույկը։

Ընդլայնվել է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում աշխատած լինելու դեպքում, աշխատանքային գրքույկը ներկայացնելով հաստատվում է ստաժը և հաշվարկվում կենսաթոշակը։ Դրանք պետական մարմիններն են,  դպրոցներեն, քոլեջները, ուսումնարանները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակ են ստանում, բայց այդ տարիների ստաժը կորցրել են, կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին վերահաշվարկի համար և տարածքային բաժինը արդեն կնայի, եթե կազմակերպությունը այնպիսին է, որ ընդգրկված է այս ցանկում, միանշանակ կվերահաշվարկի։ Վերահաշվարկը կկատարվի դիմելու ամսվա, հաջորդող ամսի մեկին։

 
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի հաշվարկմանը։ Մինչև 2014 թվականը ԼՂՀ-ում ձեռք բերված աշխատանքային ստաժը կհաստատվի բացառապես աշխատանքային գրքույկով կամ աշխատելու վերաբերյալ փաստաթղթերով այսինքն այս դեպքում չեն պահանջվի ոչ սոցիալական վճար կատարած լինելը ոչ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր։ Բացառություն կկազմեն այն  դեպքերը, որոնց մասով ԱՍՆ-ն  ստացել է արխիվային տեղեկատվություն։
 
ԱՊՀ շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր զինծառայության առանձին համաձայնագրեր, որոնց տրամաբանության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետություն ընդունում է մյուս պետության տարածքում զինվորական ծառայության ստաժը, և եթե անձը կբնակվի իր տարածքում, ապա կվճարի նաև այդ ժամանակահատվածի համար։
Վերջին տարում համաձայնագրից դուրս եկան Ուկրաինան և Ռուսաստանը։ Այլևս որևէ ստաժ իրենք չեն ճանաչում։ Հետևաբար ՀՀ-ն ևս չի ճանաչում իրենց ստաժը։

Փոփոխություն է նաև նախատեսվում այն դեպքերի համար,  երբ քաղաքացու անձնագրային տվյալներում և աշխատանքային գրքույկի տվյալներում կան անհամապատասխանություն՝ անվան, ազգանվան կամ հայրենվան տառային վերջավորություններ։

Հաճախ աշխատանքային գրքույկը լրացնողը, ինչպես գյուղում ասել են, կամ իրենց բնակավայրում, ինչպես կոչել են անձին, նույն ձևով էլ լրացրել է  առանց անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ուսումնասիրելու և լրացրել է տարբեր անուններ։ Այս դեպքում անձը ստիպված պիտի լինի ընթացակարգերով հաստատել որ այդ փաստաթուղթը պատկանում է իրեն։ Սակայն այն դեպքում երբ մեկ տառի տարբերություն կամ վերջավորության տարբերություն կլինի, օրինակ՝  ռուսերենի և հայերենի ինչ-որ տարբերություններից ելնելով, ստուգվում է որ այդ տվյալներով անձի գոյությունը պետռեգիստրում և բացակայության դեպքում ընդունվում է փաստաթուղթը առանց լրացուցիչ վավերացումների։ Մինչև այս այդ վավերացումները պարտադիր են եղել նույնիսկ մեկ տառի տարբերության դեպքում։

Կենսաթոշակ նշանակելու համար պետք է դիմել 63 տարին լրանալուց հետո, եթե լրանալուց հետո դիմում են երեք ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը նշանակում է հենց նրանալու օրվանից։ Պետք է ներկայացնել՝
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատանքային գրքույկ,
  • առկայության դեպքում զինվորական գրքույկ,
  • երեխաների ծննդյան վկայական(եթե երեխաների ծնվելու ժամանակ չեն աշխատել)
  • առկա ուսուցմամբ սովորելու պարագայում նաև դիպլոմը
День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян