Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան
БЛОГՆաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ավանի դատարանում էի։ Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ու նրանց ոչ մի պարագայում չի կարելի բերդից բաց թողնել։
Հիշեցի դոկումենտալ կադրերը, երբ Լի Խարվիին մեղադրում էին Քենեդուն, իսկ Մարկ Չեպմենին՝ Լենոնին սպանելու մեջ ու անգամ նշյալ մեղադրողները էդքան էմոցիոնալ-քրտնախաշ չէին, որքան Նարեկի ու Վազգենի գործով մեղադրողը, ում անունը չեմ հիշում։
Սույն անունը չհիշվածը էնպիսի էպիկ, 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի ոգով էր պատմում Վազգենի ու Նարեկի «վտանգավորության» մասին, որ ողբերգակ Սոֆոկլեսի «Անտիգոնեն», որի ենթատեքստը մարդու ընտրությունն է աստվածային բարոյականության եւ պետության օրենքների հակասության միջեւ՝ էսօրվա նիստի տրագիկոմեդիայի ֆոնին zero էր։
Եթե էս դատական նիստին հետեւեին կոլումբիական եւ սիցիլիական մաֆիաները, նրանք հաստատ չէին պատկերացնի, որ դատարանում քննվում է ոչ թե 21-րդ դարի մեծագույն հանցագործների, այլ ընդամենը երկու մեդիագործիչների ազատ խոսքի իրավունքի ու մեկ էլ՝ «հետույք» բառի հարցը։
Պետական մեղադրողի էքստազից ու նիստը նախագահողի բացակա հայացքից պարզ էր, որ տղաների կալանքի ժամկետը երկարաձգվելու է։
Պարզապես մտածում եմ, որ մի լուսապայծառ արարատյան առավոտ Նիկոլը չլինի, սրանք ապահով պլինդուզ որտեղի՞ց են գտնելու։
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
В приграничных сёлах Армении закрывают школы
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
5
Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую пом...



