Շատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի բուռ մարդ հավատում է Թրամփին և գործում է նրա հրամաններով, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ խոսելով Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների մասին:
«Թրամփը պետք է իմանա, որ այնպիսի բռնակալներ, ինչպիսիք են Փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը և Մոհամմադ Ռեզան տապալվել են իրենց ինքնահավանության գագաթնակետին։ Նա նույնպես կտապալվի: Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի ներսում առկա խնդիրների վրա», - նշել է Խամենեին։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել հարյուր հազարավոր ազնիվ մարդկանց արյան շնորհիվ և Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանցից, ովքեր ավերածություններ են սերմանում։
«Իրանի ժողովուրդը չի հանդուրժում օտար շահերին ծառայող վարձկաններին և նման մարդկանց համարում է մերժված», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Հետևեք մեզ՝ այստեղ



