Փաստաբան Գարիկ Սահակյանի հերթական հաղթանակը. Դատարանը մերժել է Մերի Գրիգորյանի հայցն ընդդեմ Արիանա Հովսեփյանի
ПОЛИТИКАԿոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Անահիտ Անտոնյանի, 2025 թվականի դեկտեմբերի 26-ին դռնբաց դատական նիստում քննել է Մերի Գրիգորյանի հայցն ընդդեմ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի:
Մերի Գրիգորյանը հայցով պահանջել էր Արիանա Հովսեփյանից պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, զրպարտություն համարվող տեղեկությունների հրապարակայնորեն հերքում և պարտավորեցում վճարելու փոխհատուցում:
Դատարանը կայացրել է արդար դատական ակտ. Մերի Գրիգորյանի հայցն ընդդեմ Արիանա Հովսեփյանի՝ մերժել` գտնելով, որ այն ամբողջությամբ անհիմն է:
Արիանա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում փաստաբան Գարիկ Սահակյանին` կատարած փայլուն աշխատանքի համար, ինչպես նաև դատավոր Անահիտ Անտոնյանին` օրենքին ծառայելու իր երդմանը հավատարիմ մնալու համար:



