Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին
БЛОГ«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում ասել է «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։
Խոսքը վերաբերում է 2023թ. Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։
Վերոնշյալ ընտանիքներն առ այսօր չունեն ոչ մի կարգավիճակ։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



