Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝ հետվճարը տվեք ռեալ փողով. Հրայր Կամենդատյան
БЛОГԱրսեն Թորոսյանը առավոտյան հայտարարեց, թե «ԱրՔա» համակարգի քարտով առևտուր անող թոշակառուն կարող է ստանալ լրացուցիչ 2% հետվճար, մինչև 60 000 դրամ։ Իրենց բնորոշ ժպիտով խորհուրդ տվեց ձեռք բերել Արքա քարտ և ապրել երջանիկ։ Բայց կան որոշ հաշվարկներ։
Եկեք խոսենք ոչ թե վերնագրերով, այլ կոնկրետ թվերով։
Թոշակառուի թոշակը՝ 36 000 դրամ։
Կոմունալ վճարներ՝ 15 000 դրամ
(հետվճար՝ 0)
Դեղեր՝ 10 000 դրամ
(20 % հետվճար՝ 2 000 դրամ)
Տրանսպորտ՝ 5 000 դրամ
(հետվճար՝ 0)
Հաց ու ամենաանհրաժեշտ սնունդ՝ 6 000 դրամ
(20 % հետվճար՝ 1 200 դրամ)
Ընդամենը հետվճար՝ 3 200 դրամ։
Այսինքն՝ 36 000 դրամ թոշակ ստացող մարդը իրականում կարող է ստանալ ընդամենը 3 200 դրամ հետվճար։
Եվ այս ֆոնի վրա խոսել «մինչև 60 000 դրամ հետվճարի հնարավորությունից»՝
ոչ թե սոցիալական քաղաքականություն է, այլ անխղճություն։
Անխղճություն՝
ամսական վեց հազար դրամի հաց գնող մարդու թշվառության ֆոնին։
Հարգելի թոշակառուներ մենք պահանջում ենք
1. առնվազն հիսուն տոկոսով բսրձրացնել թոշակները
2. ամեն տարի ինդեքսավորել թոշակները
3.հետվճարի խաբեության փոխարեն, իրականում բարձրացնել թոշակները։
Անխղճություն՝
երբ պետությունը թվերով է խաղում, բայց կյանքը չի տեսնում։
Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝
հետվճարը տվեք ռեալ փողով,
բարձրացրեք թոշակը,
մի՛ ներկայացրեք աղքատությունը որպես «բոնուսային հնարավորություն»։
Մի ձեռ առեք մարդկանց։ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել։
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
В приграничных сёлах Армении закрывают школы
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
5
Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую пом...



