Եկեղեցին իսկապես բարենորոգման փուլ է անցնում հենց հիմա, քանի որ մտել է պատմական բարդ մի շրջան. Աննա Կոստանյան
БЛОГԵկեղեցին կբարենորոգվի այն ժամանակ, երբ հենց եկեղեցին ինքն իր միջից Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ սկսի նորոգել հոգևոր տաճարը, արգելի տարատեսակ «բենթլիների», «յաշիկների» ու դրանց քաղքենի տերերի ու երևույթների մուտքը եկեղեցու տարածք՝ միջոցառումների պատրվակով։ Բարենորոգողներն էլ հենց իրենք ազնվորեն պիտի պատրաստ լինեն նորոգման, ոչ թե թատերական ներկայացումների ու բեմականացման։
Եկեղեցին իսկապես բարենորոգման փուլ է անցնում հենց հիմա, քանի որ մտել է պատմական բարդ մի շրջան, երբ ջրի երես է դուրս գալիս ծածուկ, բայց արդեն բացահայտ դավաճանությունը պետության, հայրենիքի, ազգի ու ազգային արժանապատվության հանդեպ։ Պատմական այս առատաձեռն հնարավորությունը եկեղեցին լավագույնս պետք է օգտագործի՝ ապացուցելու իր ամրությունը, հոգևոր կայությունը, արժեքային հենքը, նվիրումը հայոց պատմությանը, պետությանը ու հայի ինքնության պահպանությանը։ Այս հնարավորությունը այո պատմական է, սակայն այն բաց թողնելը կլինի ճակատագրական։ Մթության մեջ լույսը միշտ հաղթում է, վատի մեջ լավը գտնել ու դիտարկել որպես հնարավորություն, հաղթողի ամենամեծ խաղաթուղթն է։
Խաղաղություն ու հաջողություն ամենեցուն...
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
3
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
4
Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую пом...
5
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст»



