Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին. CBS-ի լրագրող
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, Х սոցցանցում տեղեկացրել է CBS հեռուստաալիքի լրագրողուհի Ջենիֆեր Ջեյկոբսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ թիրախների ցուցակում են հայտնվել ռազմական օբյեկտներ։
Ինչպես նշել է Ջեյկոբսը՝ հղում կատարելով պաշտոնատար անձանց, Թրամփը ամերիկացի զինվորականների համար կանաչ լույս է վառել՝ ցամաքային հարվածներ հասցնելու Վենեսուելային դեռեւս մի քանի օր առաջ։
«ԱՄՆ-ը պատրաստ էր Սուրբ Ծննդին, բայց, աղբյուրների խոսքով, առաջնահերթությունը տրվեց Նիգերիայում գտնվող ԻՊ օբյեկտների ավիահարվածներին։ Սուրբ Ծննդին հաջորդած օրերին հարվածների ավելի մեծ հնարավորություններ ստեղծվեցին, բայց գործողությունը հետաձգվեց մասամբ եղանակային պայմանների պատճառով»,- գրել է լրագրողուհին։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



