Որդիս ցավից գոռում էր, ֆելդշերը ուշադրություն չէր դարձնում․ շտապօգնությունը մահամերձ երեխային 3 ժամում է միայն հիվանդանոց հասցրել (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՍարատովի շրջանի Մարկս քաղաքում շտապօգնությունը 3 ժամում է մահամերձ երեխային հիվանդանոց հասցրել, քանի որ ճանապարհին այլ կանչերի էլ են գնացելէ՝ երեխան մեքենայում։ Արդյունքում հիվանդանոց հայտնվելուց մի քանի ժամ անց փոքրիկը մահացել է։
Պատմական խնջույք Առաջին դասարանի աշակերտ Տրոֆիմը հունվարի 21-ին դառնում էր 7 տարեկան։ Երեխան, ինչպես ընդունված է, ընկերներին հրավիրել էր ծնունդ, մայրը ամբողջ օրը խոհանոցում էր անցկացրել՝ տոնական կերակուրներ պատրաստելու համար։ Սակայն խնջույքը չստացվեց։
Երեկոյան երեխան վատացավ, փորը սկսեց ցավել։ Սկզբում ծնողները որոշեցին, որ Տրոֆիմը շատ է քաղցրեղեն կերել, դրանից է։ Սակայն երեխան գնալով վատացավ, ու հաջորդ օրը ուժեղ հազ սկսվեց, չէր կարողանում շնչել։ Երեխայի մայրը շտապօգնություն կանչեց։ 20 րոպե անց շտապօգնությունը հասնում է, ֆելդշերը երեխայի ջերմությունն է չափում ու ասում, որ նրան պետք է հիվանդանոց տանել։
Երեխային մայրը պետք է տաներ դեպի մեքենան Շտապօգնությունը սայլակ չուներ, իսկ փոքրիկն այնքան թույլ էր, որ չէր կարողանում ինքնուրույն գնալ։ Ֆելդշերը երեխայի մորը՝ Նելյային, ասում է, որ հենց ինքն էլ գրկի ու տանի նրան մեքենա։ «Ես ողնաշարի ճողվածք ունեմ, եւ ծանր բաներ չեմ կարողանում բարձրացնել։ Բայց ֆելդշերը հրաժարվեց օգնել, ասաց՝ դուք էլ տարեք»,- պատմում է երեխայի մայրը։
Մտնենք մի հասցեով էլ
Երբ մայր ուր որդի մի կերպ հասնում են մեքենան, բժիշկները, փոխանակ հիվանդանոց գնան, շարժվում են դեպի մոտակա գյուղ։ Պարզվում է՝ նրանք երկու կանչ ունեին։ «Երեխան ցավից գոռում էր, չէր կարողանում խոսել։ Ֆելդշերը նստած էր, ասում էի՝ կանգնեցրեք մեքենան, ասաց՝ ոչ, պետք է մյուս կանչին գնանք»,- պատմում է երեխայի մայրը։ Երբ մեքենան կանգնում է հարեւան գյուղում, անգամ այդ ժամանակ բժիշկը չի նայում, թե ինչու է երեխան ցավից գոռում։
«Երեխաս մրսում էր, իմ մուշտակի մեջ փաթաթեցի, մեքենայում շատ ցւորտ էր։ Հետո նա ուշաթափվեց»,- հիշում է Նելյան։ Նա խնդրել է բժշկին շտապ հասնել հիվանդանոց, սակայն պարզվել է՝ եւս մեկ գյուղ պետք է գնան՝ կանչի։ Այնտեղ էլ 3 տարեկան երեխա էր վատացել։ Էդպես նրանց հիվանդանոց են հասնում միայն 3 ժամ անց։ Ձեր 7 տարեկան երեխան խմո՞ւմ էր «Երբ հասանք հիվանդանոց, մանկաբույժն անմիջապես սկսեց զննել Տրոֆիմին։ Ասաց, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Հետո բժիշկն ինձ մոտացավ, ասում է՝ տղան ծխո՞ւմ է, խմո՞ւմ է։ Ես ասացի՝ երեխան ընդամենը 7 տարեկան է»,- պատմում է մայրը։ Մի քանի ժամից տղան մահանում է, ինչպես ասում է բժիշկը՝ աղիքային ռոտավիրուսից։
Տրոֆիմը 41-ամյա Նելյայի երրորդ երեխան էր։ Կնոջը շատ լավ են բնութագրում, նա աշխատում է գրադարանում, մեծ երեխաներն էլ լավն են, արդեն ուսանող են, ընտանիքը միշտ լավ պայմաններում է ապրել։ Նելյա Վոլոդինան ոչ ոքի դատի տալ չի ցանկանում։ Ասում է՝ նույնիսկ փոխհատուցում չի ուզում, իրեն միայն պետք է, որ ֆելդշերին խիստ նկատողություն անեն՝ երեխային ուշադրություն չդարձնելու համար։
Պատրաստեց Past.am-ը:



