Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի ընտրություններին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը, որը լրանում է 2027 թվականին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կաշխատեմ մինչեւ վերջին վայրկյանը՝ ամեն օր փորձելով համապատասխանել այն մանդատին, որն ինձ վստահել են Ֆրանսիայի քաղաքացիները»,-ասել Է Մակրոնը համաքաղաքացիներին ուղղված իր ամանորյա ուղերձում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում: «2026 թվականի վերջին, երբ ժամանակը գա, աստիճանաբար կսկսվի 2027 թվականի նախագահական քարոզարշավը՝ վերջին տասը տարվա ընթացքում առաջինը, որին ես չեմ մասնակցի»,-նշել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է «ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն հնարավորինս հանգիստ, հատկապես առանց որևէ արտաքին միջամտության»:
Հետևեք մեզ՝ այստեղ



