Արաղչի. Իրանը շարունակում է բաց լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է բաց լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ կաջակցի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե այն փորձի շարունակել իր հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումը։
«Իրանը շարունակում է բաց լինել փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնության համար», - գրել է Արաքչին բրիտանական The Guardian թերթի համար գրված սյունակում։
Իր հոդվածում նախարարը կոչ է արել Թրամփին փնտրել ճգնաժամի դիվանագիտական լուծում և Իրանի ժողովրդի հետ խոսել հարգանքի լեզվով։
Արաղչին նաև նշել է Իրանի և ԱՄՆ-ի «փոխադարձ ընկերների» աննախադեպ պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և ապահովելու բանակցությունների արդյունքների իրականացումը։



