Ովքե՞ր են ազատվում առողջության ապահովագրություն ներկայացնելուց Վրաստան մուտք գործելիս՝ 2026թ. հունվարի 1-ից
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։ Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․
· Ապահովագրական պայմանագրի կողմեր,
· Ծածկույթի տարածք,
· Ապահովագրության առարկա,
· Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
· Ապահովագրված ռիսկեր,
· Ապահովագրական գումարի սահմանաչափը,
· Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։
Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․
· Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
· Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
· Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
· Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
· Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։
Հետևեք մեզ՝ այստեղ



