Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 10-րդ խաղափուլում հաղթեց 2026 թվականի հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյին:
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնության 8-րդ խաղափուլում հաղթեց ԱՄՆ-ի կանանց ութակի չեմպիոն Իրինա Կրուշին:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնության 8-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի կանանց 16-րդ չեմպիոնուհի Թան Չժունյիին:
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնության 6-րդ խաղափուլում հաղթեց կանանց Գրանդ Սվիս շախմատի մրցաշարի կրկնակի հաղթող Ռամեշբաբու Վայշալիին:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության հինգերորդ խաղափուլում հաղթանակ տարավ դասական շախմատում 2731 վարկանիշ ունեցող վիետնամացի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի նկատմամբ:
Գրոսմայստեր Էմին Օհանյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության երկրորդ խաղափուլում հաղթանակ տարավ դասական շախմատում 2776 վարկանիշ ունեցող գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերի նկատմամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ



