Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է․ «Ճանապարհային դեպարտամենտ»
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղեկացնում ենք, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օգտագործվում են ավազ և խարամ, որոնց տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել։
Հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վարեք դանդաղ, պահպանեք սովորականից առավել մեծ հեռավորություն դիմացի մեքենայից, ինչպես նաև մի՜ խոչընդոտեք ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևեք բոլոր հրահանգներին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



