Ինձ համար, որպես կառավարության անդամի, չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, բոլորը հավասար են օրենքի առաջ․ Միրզոյանը՝ հոգևորականների ձերբակալության մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինձ համար, որպես ՀՀ կառավարության անդամի, չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, պետական պաշտոնյա, կա մի բան՝ բոլորի հավասարությունն օրենքի առաջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին։
«Այն պահից, երբ որ եկեղեցու վերնախավից մի հատված որոշում է մտնել քաղաքականություն և որդեգրում է քաղաքական կուսակցության պահվածք, գործելաոճ և այլն, այդ պահից քաղաքական որևէ ուժ կարող է ասել չէ՞ դե բարի գալուստ, քաղաքականություն»,- նշել է նա։
«Հայաստանի Հանրապետությունում կա օրենքի գերակայություն, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչքան մեր իրավապահները հասցնում են, կարողանում են հետաքննել, այդքան պետք է այդ գործընթացները իրականանան»,-ավելացրել է Միրզոյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



