ԱՄՆ-ում մահացել է մորմոնների առաջնորդ Ջեֆրի Հոլանդը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մորմոնական «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» բարձրաստիճան պաշտոնյա Ջեֆրի Հոլանդը, որը եկեղեցու հաջորդ ղեկավարն էր լինելու, մահացել է 85 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ըստ եկեղեցու պաշտոնական կայքի, Հոլանդը մահացել է շաբաթ առավոտյան՝ երիկամային հիվանդության բարդություններից։
Սոլթ Լեյք Սիթիում մահացած Հոլանդը ղեկավարում էր Տասներկու առաքյալների քվորումը։ Այս մարմինը մշակում է եկեղեցական քաղաքականությունը և վերահսկում կազմակերպության բազմաթիվ գործարար շահերը։
Նա Քվորումի ամենաերկարակյաց անդամն էր նախագահ Դալին Օուքսից հետո, ինչը նրան հաջորդն էր դարձնում եկեղեցու ղեկավարի պաշտոնում։ Այժմ նախագահի հաջորդ թեկնածուն 92-ամյա Հենրի Այրինգն է՝ Օուքսի երկու հիմնական խորհրդականներից մեկը։
Հոլանդը հոսպիտալացվել էր Սուրբ ծննդյան օրերին՝ առողջական խնդիրների պատճառով։ Դեռ հոկտեմբերին մասնագետները նշում էին նրա վիճակի վատթարացման մասին, երբ Օուքսը նրան խորհրդական չէր ընտրել։ Այդ ամիս նա մի քանի միջոցառման ներկայացել էր անվասայլակով։
Հոլանդը մեծացել էր Յուտա նահանգի Սենթ Ջորջ քաղաքում։ Նա երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում, իսկ 1980-1989 թվականներին եղել է Բրիգամ Յանգի համալսարանի իններորդ նախագահը։ Նրա ղեկավարությամբ համալսարանը մասնաճյուղ է բացել Երուսաղեմում։
Նա ունի երեք երեխա, 13 թոռ և ծոռներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



