Անգլիական չորս ակումբ ցանկանում է խաչ քաշել «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերի վրա
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն հայտնվել է տրանսֆերային թեժ պայքարի կիզակետում։ Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, նիդերլանդցի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող միանգամից չորս ակումբ՝ «Վեստ Հեմը», «Բորնմուտը», «Քրիստալ Փելասը» և «Ֆուլհեմը»։
Այս ակտիվությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ կատալոնական «Բարսելոնայի» համար, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես դիտարկում էր պաշտպանին վարձակալական հիմունքներով ձեռք բերելու տարբերակը։
Պաշտպանը «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Նիդերլանդցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Ակեի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



